հայ
բեռնել Arian AMU
տառատեսակը

Ինչպես Վճարել Կտրոնի դիմաց

 

 Կտրոնի դիմաց կարելի է վճարել հետևյալ տարբերակներից յուրաքանչյուրով`

  1) Կանխիկ` Telcell վճարային տերմինալների միջոցով

  2) Անկանխիկ ArCa Վիրտուալ քարտերի միջոցով(Ձեր Մաստեր, Վիզա, ArCa, Ամերիկան Էքսպրես վիրտուալ քարտ բացելու համար սեղմեք այստեղ)

  3) ՀՀ-ում թողարկված MasterCard-երի միջոցով

 

Ցանկացած դեպքում վճարումը կատարվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ.

 

Քայլ 1. Ակցիայի գնում

          Այս քայլի ժամանակ Դուք պարզապես ծանոթանում եք ակցիայի մանրամասներին, պայմաններին, հաստատության տվյալներին, այնուհետև սեղմում "Գնել" կոճակը:

նկար 1. Ակցիայի հիմնական էջը

 

 

Քայլ 2. Կտրոնների քանակի և վճարման միջոցի ընտրությունը

Այս քայլում կատարվում է կտրոնների քանակի ընտրությունը, քանակը դաշտում նշված թվի փոփոխության միջոցով: "Նվիրել ընկերոջը" դաշտում մուտքագրելով ընկերոջ էլեկտրոնային փոստի հասցեն`կգրանցեք և կուղարկեք կտրոնը նրան:

"Ընտրեք վճարման ձևը" դաշտում կարող եք ընտրել վճարումը կատարել 

1) Հաշվեկշռից

2) ArCa վիրտուալ քարտերի միջոցով

3) ՀՀ բանկերում թողարկված MasterCard-երի միջոցով

4) Telcell տերմինալների միջոցով` կանխիկ

Ընտրությունը կատարելուց հետո սեղմում ենք "Գնել" Կոճակը: Ստորև ներկայացված են վճարման յուրաքանչյուր ձևի հաջորդական քայլերը:

 

նկար 2. Կտրոնների քանակի և վճարման միջոցի ընտրության էջը

 

Վճարումը ArCa Վիրտուալ քարտերի միջոցով

ArCa վիրտուալ քարտերի միջոցով վճարելու համար անհրաժեշտ է մուտքագրել Վիրտուալ քարտի համարը, Գաղտնաբառը, և ներքևի նիշերը: Այնուհետև սեղմելով OK կոճակը` կավարտեք գործարքը և կստանաք կտրոնը Ձեր Կառավարման վահանակից: 

նկար 3. Վճարումը ArCa վիրտուալ քարտերով

 

 

Վճարումը ՀՀ թողարկված Մաստեր Քարտերի միջոցով

ՀՀ թողարկված Մաստեր քարտերով վճարելու համար անհրաժեշտ է մուտքագրել քարտի 16 նիշանոց համարը, Ձեր անուն-ազգանունը` ինչպես նշված է քարտի վրա, վավերականության ժամկետը, և հետին մասում նշված եռանիշ թիվը` CVVդաշտում: Մուտքագրելով պատկերված կոդը և սեղմելով OK` կավարտեք գործարքը:

 Այնուհետև, կարող եք անցնել կառավարման վահանակ և տպել կտրոնները կամ ուղորկել հեռախոսին:

նկար 4. ՀՀ բանկերում թողարկված Մաստեր քարտերով վճարումը

 

Վճարումը Telcell տերմինալներով

Եթե ընտրել եք Telcell տերմինալներով վճարման տարբերակը, ապա դուք կստանաք պատվերի համարը, որը Ձեզ համար կլինի նույնը ամբողջ ակցիայի ընթացում: Այսինքն, Դուք արդեն կարող եք տվյալ պատվերի համարով քանի անգամ ցանկանաք մոտենալ Telcell տերմինալին, կատարել վճարում և կտրոնը կհայտնվի Ձեր կառավարման վահանակում: Կարիք չկա տվյալ ակցիայի շրջանակում նոր պատվերների դեպքում մուտք գործելու կայք, եթե հիշում եք պատվերի համարը: Պատվերի համարը ցուցադրված է սլաքներով:

 


Պատվերի համարը ստանալուց հետո Telcell տերմինալներով վճարումը կատարվում է հետևյալ քայլերով.

1. Ընտրել ծառայությունների վճարում կոճակը

2. Այնուհետև սեղմել "On-line նախագծեր" կոճակը

3. "On-line նախագծեր" բաժնից ընտրել "Superdeals"  և սեղմել

4. Մուտքագրել կայքից ստացված պատվերի համարը և սեղմել “առաջ”

5. Համոզվել, որ պատվերի համարը ճիշտ է

6. Մուտքագրել գումարը և սեղմել "Վճարել"

 

նկար 5. Telcell տերմինալների առաջին էջը

 

նկար 6. Ծառայությունների վճարման էջը

 

նկար 7. Պատվերի համարի մուտքագրման էջը

 

նկար 8. Պատվերի համարի հաստատման էջը

 

նկար 9. Գումարի վճարման էջը


Այսօրվա առաջարկները
42%
Օրիգին ... Արժեքը՝ 40000 դր
Զեղչված 23000 դր
"Яндекс.Метрика"